Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Արամ Աբրահամյան

Գլխավոր » Արամ Աբրահամյան

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Յա. Աբրահամյանի հավաքածու) Հայաստանի միակ թանգարանն է, որտեղ հավաքված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները։ Ականավոր փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևն այդ ժամանակը համարել է ռուսական «մշակութային վերածնունդը»: Թանգարանը ստեղծվել է 1980-ին՝ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արամ Յակովի Աբրահամյանի անհատական հավաքածուի հիման վրա։ Այցելուների համար թանգարանը բացվեց 1984 թ. նոյեմբերի 19-ին։ Բժիշկ-ուրոլոգ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, Մոսկվայի պատվավոր քաղաքացի, Արամ Յակովի Աբրահամյանը (1898–1990) եղել է նաև հայտնի հավաքորդ։

Փայլուն վիրաբույժ-կլինիկաբանի և գիտնականի իր գործունեությունը նա զուգորդել է արվեստի հանդեպ ջերմ, անկեղծ սիրո հետ, հատկապես ռուսական արվեստի, ընդ որում՝ նրա բավական որոշակի ժամանակահատվածի՝ XIX դարի վերջի, XX դարասկզբի արվեստի հանդեպ: Հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ Աբրահամյանը կազմում էր իր հավաքածուն, իշխում էր սոցիալիստական ռեալիզմը, և ռուսական ավանգարդն ամենևին էլ հարգի չէր։ Եվ միայն Ա. Աբրահամյանի անհավանական գեղարվեստական ներըմբռնումը և անկեղծ սերն այդ ժամանակաշրջանի արվեստի հանդեպ օգնեցին նրան չշեղվել ճանապարհից և համառորեն ստեղծել իր ավելի քան արժեքավոր հավաքածուն, որը հետագայում դարձավ իր պատմական հայրենիքի հպարտությունը: Այժմ թանգարանի հավաքածուն ներառում է ռուս նկարիչների ավելի քան 350 աշխատանք, որոնք ներկայացնում են գեղանկարչություն, գծանկար, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ։

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot