Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Կրթական ծրագրեր

Գլխավոր » Կրթական ծրագրեր

ԼԻՆՈՓՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏՈԻԹՅԱՆ ԴԱՍ

24/01/2021

Ռուսական արվեստի թանգարանը յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին մեծերի և փոքրերի համար   կազմակերպում է լինոփորագրության  վարպետության դաս: Թանգարանում ինտերակտիվ շրջայցից հետո  նկարիչ համադրող Ս. Հովհաննիսյանը    կծանոթացնի լինոփորագրության տեխնիկայի  պատմությանը  և հմտություններին, այնուհետև մասնակիցները  իրենք իսկ թանգարանում ցուցադրված  ստեղծագործությունների հիման վրա  կվերատպեն  ռուս մեծ վարպետների ստեղծագործությունները:     Linocut-ը  համարվում է բարձր տպագրության տեխնիկա, որը տպագիր գրաֆիկայի մի տեսակ է: Պատկերը կտրվում է լինոլիումից և տպագրվում  մի կտոր թղթի վրա: Այս տեխնիկան առաջին անգամ հայտնվեց 20-րդ դարի…

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

28/12/2019

«Տարվա եղանակները» խաղ-էքսկուրսիան նախատեսված է 1-4-րդ դասարանի սաների համար: Թանգարանում ներկայացված բնանկարների միջոցով ընդհանուր գիտելիքներ են տրվում տարվա չորս եղանակների, ինչպես նաև բնության երևույթների վերաբերյալ։ Ծրագրի գործնական մասում երեխաները լսում են հեքիաթ, այնուհետև ստեղծագործում են Պ. Չայկովսկու «Տարվա եղանակներ» երաժշտության ներքո:

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

28/12/2019

Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և տարրական դասարանի սաների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանակ այգի» նկարի միջոցով երեխաները ծանոթանում են կենդանիների տեսակներին, նրանց բնակության վայրերին, սովորում են սիրել և խնամել ինչպես կենդանական աշխարհը այնպես էլ շրջակա բնույթունը։ Ծրագրի գործնական մասում մասնակիցները տվյալ թեմայի համատեքստում խաղում են տարբեր ինտերակտիվ խաղեր` ստացած գիտելիքները ամրապնդելու նպատակով

ԿՌԱՀԻՐ ՆԿԱՐԸ

28/12/2019

«Կռահիր նկարը» ծրագիրը նախատեսված է երեխաների, մեծահասակների և ընտանիքների համար: Ծրագրի նպատակն է ծանոթացնել թանգարանային մշակույթին և էթիկային, հաղորդել տարրական գիտելիքներ արվեստի տեսակների, տեխնիկաների և ժանրերի վերաբերյալ: Գործնական մասում յուրաքանչյուրը ընտրում է ցուցադրությունից մեկ առարկա և ազատորեն վերարտադրում այն: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կռահեն, թե որ նկարն են վերարտադրել իրենց ընկերները:

ԱՐՎԵՍՏ.ՏԵՍԱԿՆԵՐ,ԺԱՆՐԵՐ, ՏԵԽՆԻԿԱՆԵՐ

28/12/2019

Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» ծրագիրը նախատեսված է 8-12-րդ դասարանի սաների համար։ Թանգարանի հավաքածուի հիման վրա երեխաներին մատուցվում է արվեստի տեսական հիմունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ, որոնք ներառված չեն պետական դպրոցական ծրագրում։ Գործնական մասում ինտերակտիվ խաղերի միջոցով մասնակիցները սովորում են տարբերել արվեստի տեսակները, ժաները և տեխնիկաները։

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՆԱԽՇԵՐ

28/12/2019

«Ռուսական ավանդական նախշեր» ծրագիրը նախատեսված է վեցից տասնչորս տարեկան սաների համար: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել և գիտելիքներ հաղորդել ռուսական ավանդական զարդանախշերի վերաբերյալ: Գործնական մասում երեխաները կավե առարկաները նկարազարդում են ռուսական ազգային նախշերով` իբրև հուշանվեր տանելով իրենց հետ:

ԻՄ ԿԵՐՏԱԾ ԴԻՄԱՆԿԱՐԸ

28/12/2019

«Իմ կերտած դիմանկարը» ծրագիրը նախատեսված է ութից տասնչորս տարեկան երեխաների համար: Ինտերակտիվ խաղի միջոցով մասնակիցներն ամրապնդում են իրենց ստացած գիտելիքները դիմանկարի ժանրի, նրա ստեղծման պատմության և տեսակների վերաբերյալ:

12»

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot