XX դարի սկզբին Ռուսաստանի խոշորագույն արվեստի կենտրոններից մեկը Սարատով քաղաքն էր, որտեղ ծնվել և ապրել է նկարիչ Վիկտոր Էլպիդիֆորովիչ Բորիսով-Մուսատովը:
Իր ստեղծագործություններում Բորիսով-Մուսատովը ստեղծեց իր հատուկ աշխարհը` հրաշալի, գեղեցիկ և հրապուրիչ:
Ռուսական արվեստում նա ստեղծեց նոր տեսակի նկարներ` նկար-էլեգիաներ:
Նրա հերոսուհիները փխրուն և քնքուշ երիտասարդ կանայք են:
Պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուում Վիկտոր Բորիսով-Մուսատովը ներկայացված է երկու աշխատանքով՝ «Ծաղկող այգին» («Գարուն» գեղանկարի տարբերակը, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում) և «Կնոջ գլուխ» էտյուդը (թվագրված 1902 թ.):
Վիկտոր Բորիսով-Մուսատովի ստեղծագործության հիման վրա ծնունդ է առել «Երկնագույն վարդ» մոսկովյան նոր արվեստի խմբավորումը:
Վ. Է. Բորիսով-Մուսատովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Ծաղկող այգի» «Գարուն» կտավի տարբերակ (ՊՌԹ), 1898 – 1901
«Կնոջ գլխանկար» Էտյուդ, 1902
Հեղինակի աշխատանքներից
Ծաղկող այգի «Գարուն» կտավի տարբերակ (ՊՌԹ) 1898 – 1901
Գեղանկար
Կնոջ գլխանկար: Էտյուդ 1902
Գեղանկար