Կ. Պետրով-Վոդկինը բացառիկ ստեղծագործական տաղանդի տեր նկարիչ էր: 1907-ին, Հյուսիսային Աֆրիկայում՝ Բիսկրայում, նա մատիտով և ջրաներկով նկարել է «Տեղացի երեխան» փոքրիկ աշխատանքը, որը նկարչի աֆրիկյան տպավորությունների և Պոլ Գոգենի ստեղծագործությամբ նրա հափշտակվածության արդյունքն է:
«Աղջիկները Վոլգայի վրա» կտավի ջրաներկ էսքիզում մշակվում է ապագա նկարի ընդհանուր կոմպոզիցիոն սխեման, ուրվագծվում են Վոլգայի ափին նկարչի պատկերած երեք աղջիկների կերպարների դիրքերը:
«Տղաները քաղաքի ֆոնի վրա» սամարղանդյան էտյուդը (կտավ, յուղաներկ) նկարչի՝ 1921 թվականին Միջին Ասիա կատարած ուղևորության արդյունքն է: Տարածության մեջ փռված անդորրն ու լռությունը հարազատ են այն հավերժությանը, որին հաղորդակից է Արևելքի այս հնագույն քաղաքը:
Եվ վերջապես, նկարչի կնոջ՝ Մարիա Պետրովա-Վոդկինայի (Մարիա Յովանովիչ) յուղաներկ դիմանկարը, որին նկարիչը բազմիցս պատկերել է իր կտավներում:
Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկինը նաև տաղանդավոր, ինքնատիպ գրող էր: Գրականությունը նրան գրավում էր դեռ պատանեկությունից: Նա գրել է հիանալի ինքնակենսագրական եռերգություն՝ «Խլինովսկ», «Էվկլիդեսյան տարածություն», «Սամարղանդապատում»:
Կ. Պետրով-Վոդկինը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Տեղացի երեխան», 1907
Նկարչի կնոջ` Մ.Պետրովա–Վոդկինայի դիմանկարը, 1912
«Աղջիկները Վոլգայի վրա», 1914
«Տղաները քաղաքի ֆոնի վրա», 1921
Հեղինակի աշխատանքներից
Տղաները քաղաքի ֆոնի վրա 1921
Գեղանկար
Աղջիկները Վոլգայի վրա 1914
Գեղանկար
Նկարչի կնոջ` Մ.Պետրովա–Վոդկինայի դիմանկարը 1912
Գեղանկար
Տեղացի երեխան 1907
Գեղանկար