Նիկոլայ Սապունովը կարճ կյանք ունեցավ: Բայց այդ կարճ կյանքը եղել է վերին աստիճանի լարված: Նա ծնվել է 1880-ի դեկտեմբերին, Զամոսկվորեչիեում, աղքատ վաճառականի ընտանիքում: Տաղանդը վաղ է դրսևորվել: Տասներեք տարեկանում ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցը: Սովորել է Իսահակ Լևիտանի և Կոնստանտին Կորովինի մոտ. վերջինս 1900-ականներին շատ էր աշխատում նատյուրմորտի ժանրում և սիրում էր պատկերել ծաղիկներ, հատկապես վարդեր: Այս ժանրի նկատմամբ հետաքրքրությունը Սապունովի մեջ ծագել է Կորովինի ազդեցության ներքո: Նույն տարիներին նա նկարել է բազմաթիվ վարդերով նատյուրմորտներ: Ընդհանրապես, ծաղիկներով նատյուրմորտները կարևոր տեղ են գրավում Սապունովի ստեղծագործության մեջ: Նա սիրում էր ծաղիկներ դեռևս մանկության տարիներին, իր ծնողների տան ջերմոցում: Նիկոլայ Սապունովի աշխարհայացքը շատ վաղ է սկսել ձևավորվել որպես խորհրդապաշտական: Պատահական չէ, որ նա կապույտ վարդի պատկերի ստեղծողն էր, որը 1907-ին դարձավ նույնանուն ցուցահանդեսի խորհրդանիշը և ռուսական արվեստում խորհրդապաշտական շարժման նշանը:
«Կարուսելը» Նիկոլայ Նիկոլաևիչ Սապունովի ստեղծագործության հիմնական թեման է: Նկարիչը ստեղծել է «Կարուսելի» մի քանի տարբերակ, որոնցից մեկը պահվում է մեր թանգարանում: Սապունովի համար կարուսելը ոչ միայն դեկորատիվ պատկեր է և ռուսական կենցաղային ճարտարապետության օրինակ, որի մեջ արտացոլված են ժողովրդական ճաշակները, այլև կյանքի հավերժական պտտահոսքի` աղմկոտ, գեղեցիկ և թվացյալ ուրախ, բայց իրականում՝ ողբերգական ճակատագրի զգացողությամբ հղի կյանքի խորհրդանիշը։ Նկարչի գլխին դամոկլյան սրի պես կախված էր սարսափելի մարգարեությունը գուշակուհու, որը 1902 թվականին Իտալիայում նրան կանխատեսել էր վաղ ողբերգական մահ:
Բախտագուշակը կամ «չար աչքով կին» պատկերված է կոմպոզիցիայի կենտրոնում: Եվ պատահական չէ, որ նրա աչքերից մեկը հատում է կարուսելի ամրացման ուղղահայաց գիծը: Կոմպոզիցիայում ոչ պակաս կարևոր տեղ են զբաղեցնում փայտե ձիերը, որոնք իրենց վրա դեպի մահ են տանում իր՝ նկարչի աղոտ կերպարանքը: Պատկերը դեկորատիվ է և նման է բոլոր գույներով փայլող գորգի: Եվ այդ գույները հնչում են: Եվ այս նկարը նման է խրոխտ, արտահայտիչ երաժշտության, որը ցնցում է դրամատիզմի խորությամբ և ուժով:
Իսկ գուշակուհու կանխատեսումը կատարվեց: 1912-ի ամռանը Սապունովը խեղդվեց Ֆիննական ծոցում: Այսպիսով, կյանքի 31-րդ տարում ողբերգականորեն ընդհատվեց Արծաթե դարի ամենատաղանդավոր ռուս նկարիչներից մեկի կյանքը:
Ն. Ն. Սապունովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Գիշերային տոնախմբություն», 1907
«Կարուսել», 1908 թ. նույնանուն նկարների տարբերակ (ՊՏՊ, ՊՌԹ)
Ձևավորման Էսքիզ «Կոլոմբինայի գլխաշորը» մնջախաղի բեմադրության համար ըստ Ա. Շնիցլերի, 1910
«Հորտենզիաներ», 1910
«Վարդեր»
«Թեյախմություն»
Հեղինակի աշխատանքներից
Թեյախմություն
Գեղանկար
Վարդեր
Գեղանկար
Հորտենզիաներ 1910
Գեղանկար
Ձևավորման Էսքիզ «Կոլոմբինայի գլխաշորը» մնջախաղի բեմադրության համար ըստ Ա. Շնիցլերի 1910
Գեղանկար
Կարուսել (նույնանուն նկարների տարբերակ ՊՏՊ, ՊՌԹ) 1908
Գեղանկար
Գիշերային տոնախմբություն 1907
Գեղանկար