Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Աբրամ Արխիպով

Գլխավոր » Աբրամ Արխիպով

Նկարիչ Աբրամ Եֆիմովիչ Արխիպովը ռուսական գյուղացիական ժանրում բանաստեղծական ուղղության ներկայացուցիչ է: Նրա գրեթե բոլոր աշխատանքները նվիրված են գյուղացիական թեմային և ռուսական գյուղին: Այս փաստն էլ բացատրում է Ռյազանի նահանգի աղքատ գյուղական ընտանիքից սերած նկարչի կենսագրությունը, կենսագրությունը մի մարդու, որը հարազատացել էր գյուղին:
Աբրամ Արխիպովը պերեդվիժնիկների (Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամների) կրտսեր սերնդի կամ այսպես կոչված ուշ պերեդվիժնիկների ներկայացուցիչներից է:
Նա Ռուսաստանում համբավ է ձեռք բերել 1880-ականների վերջին, 1890-ականների սկզբին: Այդ ժամանակաշրջանին է վերաբերում Արխիպովի «Կապույտ վերնաշապիկով տարեց գյուղացին» աշխատանքը, որը Երևանի Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված է «Լիճը» (1913) բնանկարի և 1920-ականներին ստեղծված «Երիտասարդ գեղջկուհին (կինը պատուհանի մոտ)» մեծ կտավի հետ միասին: Այս կտավը նախահեղափոխական տարիների երիտասարդ պերեդվիժնիկներին հատուկ դեկորատիվ իմպրեսիոնիզմի վառ օրինակ է:
Ա. Արխիպովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Կապույտ վերնաշապիկով տարեց գեղջուկը», 1890-ականթթ.
«Լիճը», 1913
«Երիտասարդ գեղջկուհին (Կինը պատուհանի մոտ)», 1920-ականթթ.

Հեղինակի աշխատանքներից

Լիճ 1913

Գեղանկար

Կապույտ վերնաշապիկով տարեց գեղջուկը 1890-ական թթ.

Գեղանկար

Երիտասարդ գեղջկուհին (Կինը պատուհանի մոտ) 1920-ական թթ.

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot