Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Ալեքսանդր Գոլովին

Գլխավոր » Ալեքսանդր Գոլովին

Ալեքսանդր Յակովլևիչ Գոլովինը ծնվել է 1863-ին, Մոսկվայում: Մանկությունն անցել է Պետրովսկի-Ռազումովսկոեի հին դաստակերտում, բանաստեղծական բնության մեջ: Ուսանել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում:
Գոլովինը վիրտուոզ գունանկարիչ էր: Նրա կյանքի և ստեղծագործության հետազոտող Դորա Կոգանը գրել է. «Ինչպես երաժշտության մեջ կա բացարձակ լսողություն, Գոլովինի մասին կարելի է ասել, որ նա ունի գույնի բացարձակ զգացողություն»: Իր ստեղծագործություններում նկարիչն առանձնահատուկ կարևորություն է տվել գույներին, նկարել է թղթի կամ ստվարաթղթի վրա, և միայն մեծ նկարների համար է օգտագործել անհավասար հիմքով բարակ կտավ: Այդպիսի կտավի վրա է պատկերված «Ծաղկած լճակ» ստեղծագործությունը:
Կոմպոզիցիայի երկու կողմերում երկու ուղղահայաց են, որոնց միջև նկարիչի անսպառ երևակայությունը զարմանալիորեն միահյուսել է ծառերի ճյուղերն ու տերևները՝ ստեղծելով յուրօրինակ, տարօրինակ կանաչ նախշ, իսկ ներքևում, ի  հակակշիռ այդ միահյուսվածության և նախշերի, լճակի հանդարտ հայելային հարթությունն է: Գոլովինի բնանկարը գրավում և հրապուրում է դիտողին՝ նրա մեջ հարուցելով անգերազանցելի ցանկություն՝ գտնվելու այդ ծաղկած լճակի ափին, ռուսական բնության այդ դրախտային անկյունում:
Ալեքսանդր Յակովլևիչը եղել է հաստոցային նկարչության տարբեր ժանրերի վարպետ և Ռուսաստանի ամենահանրաճանաչ թատերական նկարիչներից մեկը: Նրա արվեստանոցը գտնվում էր Մարիինյան թատրոնում: Նրան անվանում էին թատրոնի մոգ, քանի որ բեմանկարչության հրաշքներ էր գործում: Ռուսական օպերայի և բալետի արտասահմանյան շրջագայությունները՝ «Ռուսական սեզոնները», որոնք կազմակերպում էր փայլուն իմպրեսարիո Սերգեյ Պավլովիչ Դյագիլևը, սկսվել են Փարիզում, 1908-ի մայիսի 6-ին, «Բորիս Գոդունով» բեմադրությամբ, Գորովինի բեմի և հագուստների ձևավորումներով: Օպերան շլացուցիչ հաջողություն ունեցավ: Դա ոչ միայն կոմպոզիտոր Մուսորգսկու և բաս Շալյապինի, այլև նկարիչ Ալեքսանդր Յակովլևիչ Գոլովինի հաղթանակն էր:
Ա. Յա. Գոլովինը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Մամռոտած լճակ», 1900-ական թթ.
Տղամարդու հագուստի էսքիզ Կ. Գլյուկի «Մայիս իթագուհին» հովվերգության բեմադրության համար, 1919
Ձևավորման էսքիզ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Պսկովուհին» օպերայի բեմադրության համար

Հեղինակի աշխատանքներից

Մամռոտած լճակ 1900-ական թթ.

Գեղանկար

Տղամարդու հագուստի էսքիզ Կ. Գլյուկի «Մայիսի թագուհին» հովվերգության բեմադրության համար 1919

Գեղանկար

Ձևավորման էսքիզ Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Պսկովուհին» օպերայի բեմադրության համար

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot