Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Ալեքսանդր Դրևին

Գլխավոր » Ալեքսանդր Դրևին

Ալեքսանդր Դրևինը և Նադեժդա Ուդալցովան ամուսնական զույգ էր, որի աշխատանքները նույնպես ներկայացված են Երևանի Ռուսական արվեստի թանգարանում:
Ուդալցովան ուսանել է Ռուսաստանում ու Փարիզում և սկսել է կուբիզմից: Դրևինն ազգությամբ լատվիացի է (իսկական անունը՝ Ալեքսանդր-Ռուդոլֆ Դրևինշ), կրել է Ռիգայի արվեստի դպրոցի ավանդույթները: 1920-ին նրանք ամուսնացել են, նրանց կյանքն ու ստեղծագործական ուղիները հատվել են, իսկ ավելի ուշ պատկերային մտածողությամբ ևս նրանք նկատելիորեն մոտեցել են միմյանց: Ամուսինները հաճախ են միասին մեկնել ստեղծագործական գործուղումների: 1920-ականներին և 1930-ականների սկզբին նրանք միասին աշխատել են նախ Ալթայում, ապա՝ Հայաստանում: Ալթայն իր արտասովոր գեղեցկությամբ բառացիորեն ցնցել է Դրևինին: Այդ մասին նա գրել է իր հուշերում:
Պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուում Դրևինը ներկայացված է «Ալթայ. չոր կեչի», «Ալթայ. փոթորիկ տափաստանում», «Վարդագույն բնանկար սպիտակ տան հետ» նկարներով, որոնցում նկարիչը հասնում է նկարչության և գույնի անսովոր ուժեղ արտահայտչականության:
Ուդալցովան ներկայացված է հայկական շարքի մի քանի բնանկարներով և ուշ շրջանի մի նատյուրմորտով: «Հայաստան. աշխատանք խաղողի այգում» բնանկարում աշխատողների հետևի մասում ծառերը ճկվում են, իսկ երկիրն ասես պտտվում է: Երկու այլ բնանկարներում` «Հայաստան. Նորք», «Բնանկար. Հայաստան» կերպարների դերը ստանձնում են ծառերը:
Ուդալցովայի «Նատյուրմորտում» (1945) ներկայացված են ծաղիկներ, մրգեր, սպասք` դասական նատյուրմորտի ավանդական առարկաներ:
Ա. Դրևինը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Ալթայ: Չորացած կեչի», 1930
«Ալթայ: Տունդարձ», 1931
«Վարդագույն բնանկար սպիտակ տնակով» ,1931
«Ալթայ: Փոթորիկ տափաստանում», 1932
«Հայաստան: Ճանապարհ դեպի Նորք», 1933

Հեղինակի աշխատանքներից

Ալթայ: Փոթորիկ տափաստանում 1932

Գեղանկար

Վարդագույն բնանկար սպիտակ տնակով 1931

Գեղանկար

Ալթայ: Տունդարձ 1931

Գեղանկար

Ալթայ: Չորացած կեչի 1930

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot