XX դարի սկզբին ռուսաստանցի շատ բանաստեղծներ, նկարիչներ, ռեժիսորներ և կոմպոզիտորներ տենդագին որոնումների մեջ էին: Նրանք փորձարարություններ էին կատարում, որոնում նոր ձևեր և ինքնարտահայտման նոր ուղիներ: Այսպիսի համարձակ փորձարարներից էր նաև Արիստարխ Վասիլևիչ Լենտուլովը՝ մոսկովյան «Ագուռի զինվոր» միավորման առաջատար դեմքերից մեկը:
«Ագուռի զինվորի» անդամներն ազդարարեցին իրենց մուտքը 1910 թ.։
Արիստարխ Լենտուլովը Պենզայի նահանգից էր, որտեղ ծնվել է գյուղական քահանայի ընտանիքում։ Մեկնել է Պետերբուրգ, 1910-ին տեղափոխվել էր Մոսկվա և մշտապես մնացել այնտեղ:
Ճիշտ է, շատ կարճ ժամանակ նա սովորել և աշխատել է Փարիզում՝ կուբիստ Անրի լը Ֆոկոնիեի արվեստանոցում: Լենտուլովը հետաքրքրվել է կուբոֆուտուրիզմով: Այդուհանդերձ, նրա բազմաթիվ գործերում զուտ ռուսական շատ բան կա:
«Երեխաները պարտեզում» և «Բնանկար ծառերով» գործերը նկարվել են 1918-ին, կտավի վրա, յուղաներկի տեխնիկայով: Այս նկարներում մենք տեսնում ենք փոքր երկրաչափական պատկերներ, որոնք կազմում են կոմպոզիցիա և տալիս են իրական տեսարանի պատկեր:
Նկարչի սիրված թեմաներից մեկը հին ռուսական ճարտարապետությունն է: 1920-ականներին նա վերադարձել է ճարտարապետական մոտիվներին՝ ամենից հաճախ ստեղծելով Զագորսկի, ավելի ուշ՝ Մոսկվայի բնանկարներ:
«Սարայ. Զագորսկ» աշխատանքը (1922) նկարչի դուստր Մարիաննա Լենտուլովան նվիրել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանին, որի հավաքածուն հաճույք ունեք դիտելու մեր թանգարանում:
«Նավահանգիստ» և «Նիժնի Նովգորոդ. Կրեմլ» նկարները Լենտուլովի վաղ գործերից են, թվագրված համապատասխանաբար 1909 և 1911 թվականներով: «Նավահանգիստ» նկարում նկատելի է նեոպրիմիտիվիզմի ազդեցությունը: Սա մի պարզ պատմություն է այն մասին, թե ինչ է կատարվում ծովի ափին և ջրի վրա: «Նիժնի Նովգորոդում» պատկերված է Կրեմլը`Ռուսաստանի հնագույն քաղաքների կենտրոնական մասը:
Ա. Վ. Լենտուլովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Նավահանգիստ», 1909
«Նիժնի Նովգորոդ. Կրեմլ», 1911
«Բնանկար ծառերով», 1918
«Երեխաները պարտեզում», 1918
«Սարայ. Զագորսկ», 1922
«Յալթա»
Հեղինակի աշխատանքներից

Սարայ. Զագորսկ 1922
Գեղանկար

Երեխաները պարտեզում 1918
Գեղանկար

Բնանկար ծառերով 1918
Գեղանկար

Նիժնի Նովգորոդ. Կրեմլ 1911
Գեղանկար

Նավահանգիստ 1909
Գեղանկար