Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Զինաիդա Սերեբրյակովա

Գլխավոր » Զինաիդա Սերեբրյակովա

Զինաիդա Սերեբրյակովան Ալեքսանդր Բենուայի քրոջ և հայտնի ռուս քանդակագործ Եվգենի Ալեքսանդրովիչ Լանսերեի դուստրն էր: Լանսերեն նրա օրիորդական ազգանունն է: Սերեբրյակովան շատ ինքնատիպ նկարիչ է: Նա նկարել է, ինչպես իր հոգին էր առաջնորդել: Նրա աշխատանքում կան գրավիչ պարզություն և հստակություն, բանաստեղծական մոտեցում աշխարհին և կանացիության անսպառ հմայք: Նա սիրում էր պարզ իրերի, մարդկային մարմնի և հայրենի բնության գեղեցկությունը: Իսկ նկարչուհու սիրած թեմաներն էին գյուղացիական աշխատանքը, մերկ կին մոդելը, բալետը, ինքնանկարները: Իր գործունեության ընթացքում նա բազմիցս դիմել է ինքնանկարի ժանրին՝ աշխատելով տարբեր տեխնիկայով:
Զ. Սերեբրյակովայի «Ինքնանկարը»՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից, պատկերված է տեմպերայով ՝ թղթի վրա: Ինչ է արտահայտում նկարչուհու այս ինքնանկարը, թողնում ենք որոշելու քեզ, սիրելի դիտող:
Զինաիդա Սերեբրյակովայի դուստրը՝ Տատյանան, ուսանել է բալետ: Նկարչուհին ինքն էլ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի այս տեսակի նկատմամբ: Բալետային ներկայացումների օրերին նա շատ ժամանակ է անցկացրել Մարիինյան թատրոնի ետնաբեմում՝ կատարելով անթիվ ուրվանկարներ, որի արդյունքում ստեղծվել է այս հանրահայտ թատրոնի պարուհիների դիմանկարների մի ամբողջ շարք:
1924 թ. օգոստոսի 24-ին, Զ. Ե. Սերեբրյակովան մեկնել է Ֆրանսիա: Նա հույս է ունեցել վերադառնալ, բայց ճակատագիրն այլ կերպ է տնօրինել: Նա մնացել է Փարիզում մինչև կյանքի ավարտը և մահացել է այնտեղ 1967 թվականի սեպտեմբերի 19-ին, կյանքի 83-րդ տարում։ Նրա գործերն իրավամբ մտել են ռուսական արվեստի ոսկե ֆոնդը:
Ավելացնենք, որ Զինաիդա Սերեբրյակովայի «ռուսական շրջանը» ամենից հետաքրքիրն ու ուժեղն էր:
Զ. Ե. Սերեբրյակովան Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Աշնանային բնանկար», 1909
«Ղրիմ: Առավոտը սարերում», 1914 ( ՞)
«Հողմաղացներ»
«Ինքնանկար»
«Բալետի պարուհի»
«Գատչինա: Քանդակները այգում»

Հեղինակի աշխատանքներից

Գատչինա: Քանդակները այգում

Գեղանկար

Զինաիդա Սերեբրյակովա Բալետի պարուհի

Գեղանկար

Ինքնանկար

Գեղանկար

Հողմաղացներ

Գեղանկար

Ղրիմ: Առավոտը սարերում 1914 ( ՞)

Գեղանկար

Աշնանային բնանկար 1909

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot