Քանդակագործ, XIX դարի վերջին և XX դարի առաջին 30 տարիների ռուսական գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչ: Ծնվել է բելառուսական փոքրիկ Գրոդնո քաղաքում, հրեական խոր ավանդապաշտ մեծ ընտանիքում, որն ընտանիքի միակ կերակրողի վաղաժամ մահից հետո տեղափոխվել է Վիլնո: Լիտվական գավառի գլխավոր քաղաքը կարեւոր դեր է խաղացել երիտասարդ Էլիաշ Գինզբուրգի կյանքում, որն իր ողջ մանկությունն անց է կացրել այստեղ իր պապի՝ հայտնի բարերար Գիրշ Լապիդուսի մեծ տանը: Հենց մայրական պապն էր, որ ներկայացրել է է մեծացող թոռնիկին իր անվանի ազգակից Մարկ Մատվեևիչ Անտոկոլսկուն՝ այդպիսով գեղարվեստական ակնհայտ ունակություններով օժտված պատանուն գործնականում դարձնելով թե՛ գավառի, թե՛ երկրի, թե՛ Եվրոպայի լավագույն քանդակագործի աշակերտը: Չնայած տասնվեց տարվա տարիքային տարբերությանը՝ նրանց միջև քսաներկու երկարատև տարիների ընթացքում հաստատվել է խորը և անկեղծ փոխըմբռնում:
Իլյա Գինցբուրգին մասնագիտական վերապատրաստման ողջ կուրսը լրացնելուց և լիարժեք ակադեմիական կրթություն ստանալուց դեռ շատ առաջ գրավել են մարդու ներաշխարհը և հոգևոր ազդակները, նրա հույզերի և ապրումների ակնհայտ և թաքնված դրսևորումները: Նա հայեցող էր և կարողացավ հասնել իր հերոսների պատկերային համակարգի նուրբ իմաստային և զգայական մեկնաբանության: Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից «Վ. Վ. Ստասով» քանդակը մեկն է քառասուն գիպսե կամ բրոնզե այն դիմանկար-արձանիկներից, որոնք կատարված են մանրաքանդակի նոր ձևով և պատկերում են գեղարվեստական մտավորականության հանգուցյալ ներկայացուցիչների և հեղինակի ժամանակակից գիտնականների ու մշակութային գործիչների՝ իրենց առօրյա ստեղծագործական գործունեության մեջ։ Կամերային թե մոնումենտալ դիմանկարը միշտ գերակշռել է վարպետի աշխատանքների մեջ՝ ընդգրկելով անձնական գիտակցության թաքնված անկյունները նուրբ ներթափանցման վերլուծությամբ և ուշադիր դիտարկմամբ, հեղինակի իսկ խոսքով՝ «անկեղծ և ճշմարտացի հոգու նուրբ հոգեբանության» դրսևորումները: Նա ազատվում է կենցաղային երկրայնությունից և, միևնույն ժամանակ, լիովին հրաժարվում է պերճաշքությունից ու արտաքին էֆեկտներից, որպեսզի լիովին կենտրոնացնի հանդիսատեսի ուշադրությունը և, իհարկե, համակրանքն իր դիմացը գտնվողի ծայրաստիճան հագեցած և բովանդակալից ներաշխարհի վրա: Փորձելով հասկանալ նրան՝ հեղինակը խոսում է առանց գունազարդման և պաթոսի, պարզ և ճշմարտացի ձևով, որը ստեղծված պատկերն օժտում է անտեսանելի, խորը ներքին ուժով, տալիս է նրան լրացուցիչ արտահայտչականություն:
Չկա մեղեդի առանց երաժշտության, ինչպես չկա բանաստեղծ՝ առանց միտք։
Ի. Յա. Գինցբուրգը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Վ. Ստասով 1889 (ձուլումը՝ 1896)
Հեղինակի աշխատանքներից

Վ. Ստասով 1889 (ձուլումը՝ 1896)
Քանդակ