Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Իլյա Մաշկով

Գլխավոր » Իլյա Մաշկով

«Ագուռի զինվոր» գեղարվեստական ​​միավորման հիմնադիրներից մեկը Իլյա Իվանովիչ Մաշկովն էր: Նրա մոտ ավելին, քան միավորման մյուս անդամների մոտ, մեծ է կապը իրերի «մարմնականության» հետ: Նրա մեջ շատ է տարերային ուժն ու բուռն գրոհը: Նրա գործերն ընդգծված կերպով դեկորատիվ են: Երկու ժանրում` նատյուրմորտում և մերկ կին մոդելի պատկերման մեջ, հետևողականորեն իրականացվել են այս հատկանիշները:
1916-ին ստեղծված «Մրգեր և հատապտուղներ» նատյուրմորտը, որը ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանում, պատկանում է վարպետի բարձր թռիչքի ժամանակահատվածին: Այստեղ, ինչպես նրա նատյուրմորտների մեծ մասում, կտավի կենտրոնական մասը նշանավորվում է առավել ցայտուն շեշտադրումներով, իսկ կտավի եզրերի մոտ դեկորատիվ լարվածությունը թուլանում է: Նկարիչը նաև զգալ է տալիս ծաղկամանների և ափսեների կլորությունը, որոնցում կան կարմիր-կանաչ-մանուշակագույն ուտելի պտուղներ:
1904-ին Ի.Մաշկովը Մոսկվայում հիմնել է դպրոց-ստուդիա, որը շնորհալի երիտասարդներին պատրաստել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան ընդունվելու համար:
Ի. Ի. Մաշկովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Մրգեր և հատապտուղներ», 1916
«Բնորդուհի»
«Մերկ մոդել»

Հեղինակի աշխատանքներից

Մերկ մոդել

Գրաֆիկա

Բնորդուհի

Գրաֆիկա

Մրգեր և հատապտուղներ 1916

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot