Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Կլոդիոն (Կլոդ Միշել)

Գլխավոր » Կլոդիոն (Կլոդ Միշել)

Ֆրանսիացի քանդակագործ, Ժ.-Բ. Պիգալի, Ժ.-Ա. Հուդոնի, Է.-Մ. Ֆալկոնեի գործընկերը: Ի տարբերություն իր նշանավոր ժամանակակիցների, որոնք առավել հայտնի են իրենց մոնումենտալ գործերով, նա համարվում է կամերային ձևերի անգերազանցելի վարպետ:
Կլոդ Միշելը ծնվել է Նանսիում, հարուստ վաճառականի ընտանիքի վերջին՝ տասներորդ զավակն էր: Լուսավորության դարաշրջանում նա անցել է մասնագիտական վերապատրաստման հնարավոր բոլոր մակարդակներով:
Կլոդիոնի ստեղծած բազմաթիվ հաստոցային քանդակներ, որոնք, արտահայտման պլաստիկ միջոցների վարպետ տիրապետման շնորհիվ, կատարելապես բացահայտել են սիրո թեման, համապատասխանել են անվերջ ուրախությանը, վերստեղծել տոնի մթնոլորտը ծաղկող բուսաշխարհի և փարթամ բնության թագավորությունում, որտեղ բնակվում են իր միանգամայն հարազատ զավակները՝ գետերի և անտառների հավերժահարսներ, այծի ոտքերով սատիրներ, ատլետիկ կազմվածքով աստվածիկներ, հուշկապարիկներ և ջրահարսներ, երկարամազ բաքոսուհիներ և գանգրահեր ամուրներ: Նրանց մասնակցությամբ տեսարանները լիովին զուրկ են ստատիկայից, միշտ շատ աշխույժ են, շարժուն: Նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք կարծես ընկղմված են Մորփեոսի թագավորությունում կամ հանգստանում են, հեղինակը զարմանալիորեն կարողանում է ստեղծել ներքին դինամիկայի զգացողություն: Նրա հմայիչ հերոսները միշտ էլ զվարճալի են, միշտ աղմկոտ են ու «ակտիվ», գտնվում են բուռն ընթացքի կամ ինչ-որ անվերջ պարային շրջապտույտի մեջ:
Կլոդ Միշել Կլոդիոնի կամերային քանդակները, որոնք հիմնականում թանկարժեք մարմարի տեսակներից կերտված քանդակներ և բրոնզից ձուլված հաստոցային աշխատանքներ են, այսօր կարելի է տեսնել ինչպես արժեքավոր մասնավոր հավաքածուներում, այնպես էլ թանգարանային հայտնի ֆոնդերում՝ Բեռլինի Թանգարանային կղզում, Բելառուսի Ազգային գեղարվեստի թանգարանում, Բոսթոնի կերպարվեստի թանգարանում ու ֆրանսիական և եվրոպական մշակույթը ներկայացնող շատ այլ թանգարաններում:
Ռուսական արվեստի թանգարանում գտնվող «Պարող բաքոսուհիները» փոքրիկ պլաստիկ կոմպոզիցիան հաստոցային քանդակի աշխարհահռչակ վարպետի ստեղծագործական ծաղկման ժամանակաշրջանի հիանալի օրինակ է: Հեղինակը նուրբ քնարերգությամբ և տեսանելի զմայլանքով տալիս է մի քանի չարաճճի և գրավիչ երիտասարդ կանանց պատկերներ, առանձնահատուկ խնամքով վերստեղծում է կատարյալ, գեղեցիկ և կյանքի հոսանքներով հագեցած դեռատի չարաճճիների մարմնի ձևերը, որոնք պարում են թեև արագորեն, ուժեղ, սակայն ռիթմիկ կերպով, կանացի և նրբագեղ: Ստեղծագործությունը ձուլված է բրոնզից: Բայց ներդաշնակ մարմինները, որոնց բարեկազմ համամասնությունները և թեթևությունը շեշտված են մի փոքր հեռու գտնվող աշխույժ և խիզախորեն քայլող մի փոքր կերպարանքով, կարծես պահպանում են թրծակավի ճենապակե «փխրունությունը» և «նյութականությունը», բազմաշերտ մայոլիկայի «հյութեղությունն ու համեղությունը»:
Կլոդիոնը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Պարող բաքոսուհիները»

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot