Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Կոնստանտին Բոգաևսկի

Գլխավոր » Կոնստանտին Բոգաևսկի

Կոնստանտին Ֆեդորովիչ Բոգաևսկին ծնվել է 1872 թվականի հունվարի 12-ին, Թեոդոսիայում և իր կյանքի մեծ մասն անցկացրել է Սև ծովի ափին գտնվող այդ ղրիմյան գեղատեսիլ քաղաքում: Նկարել սկսել է վեց տարեկանից: Սովորել է Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում` հրաշալի նկարիչ-պերեդվիժնիկ Արխիպ Իվանովիչ Կուինջիի մոտ:
Բոգաևսկու ստեղծագործության գլխավոր թեման Ղրիմն է: Այնտեղ է նա ստեղծել իր հերոսական և ֆանտաստիկ բնանկարները՝ վերափոխելով տեղական բնությունը: Ամենից շատ նա սիրում էր նկարել հին Ղրիմը՝ լեգենդար Կիմմերիան, որի մասին գիտեր Հոմերոսի «Ոդիսականից»:
Բոգաևսկու նկարները, ներառյալ 1924-ին ստեղծված «Ղրիմյան բնանկարը», կոմպոզիցիա-ֆանտազիա է: Երբ աշխատում էր, մտովի նրա աչքի առջև հառնում էր հին Ղրիմի համայնապատկերը: Շինությունների ավերակներ, դարավոր ծառեր, ճանապարհների կտրտված անվահետքեր, հեռավոր դարերի կածաններ. այս ամենը նրա համար իրական էր դառնում: Իսկ հին Ղրիմը նրան պատկերվում էր մութ, թախծոտ և դաժան: Նրան հատկապես գրավում էին Ղրիմի արևելյան ափի ծանրությունն ու հանդիսավորությունը:
Բոգաևսկու շատ նկարներում հնչում է տիեզերական թեման: Դրանց մեջ կարևոր տեղ են գրավում արևը, լուսինը, աստղերը, ամպերը: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա մեծ ուշադրություն է դարձրել աստղագիտությանը: Ունեցել է սեփական աստղադիտակ և սիրել է գիշերները դիտել երկնային մարմինները: Նկարչի կինը գրել է. «Նա սիրում էր աստղագիտությունը, աստղային երկինքը գիտեր որպես իր իսկ երկիրը»:
«Ղրիմյան բնանկարում» ևս արևը պայծառ փայլում է հին կիմմերական հողի վրա, և եթե ուշադիր նայենք, գուցե նույնիսկ տեսնենք «երկու արև»: Այն պատկերված է ջրաներկով, թղթի վրա: Յուղակարչության հետ մեկտեղ նկարիչը շատ է աշխատել նաև ջրաներկով, մատիտով և թանաքով:
Կոնստանտին Ֆեդորովիչ Բոգաևսկու գործունեությունը տևեց մինչև XX դարի 40-ական թվականները: Նկարչի կյանքը ողբերգականորեն ավարտվեց 1943 թվականի փետրվարի 17-ին, Թեոդոսիայում, ռումբի պայթյունից: Կոնստանտին Ֆեդորովիչն իր արվեստում փոխանցեց մեծ սերը Ղրիմի արևելյան ափի բնության նկատմամբ, որն ի դեմս Բոգաևսկու՝ գտավ իր ճշմարիտ երգչին:
Կ. Ֆ. Բոգաևսկին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Ղրիմի բնանկար», 1924 

Հեղինակի աշխատանքներից

Ղրիմի բնանկար 1924

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot