Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Բորիս Դմիտրևիչ Գրիգորև

Գլխավոր » Բորիս Դմիտրևիչ Գրիգորև

Բորիս Դմիտրևիչ Գրիգորևը մուտք է գործել ռուսական կերպարվեստ որպես գծի ուժեղ վարպետ և փայլուն նկարիչ, որի աշխատանքները ժամանակակիցներին զարմացրին իրենց «առասպելական ճշգրտությամբ»: 1919-ին նա ընտանիքի հետ հեռացել է Ռուսաստանից ու այլևս չի վերադարձել:
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում Բորիս Գրիգորևը ներկայացված է ռուսական ժամանակաշրջանի գործերով: «Մայրը և երեխան» նա նկարել է 1913-ին` յուղաներկով փայտի վրա: Սա նկարչի կնոջ՝ Ստրոգանովի դպրոցում նրա համադասարանցի, ազգությամբ գերմանուհի Ելիզավետա Գեորգիևնա ֆոն Բրաշեի դիմանկարն է, որը կերակրում է նորածնին:
Նկարիչը հակված էր դեպի ռոմանտիկ հեգնանքն ու գրոտեսկը, որը նրա աշխարհայացքն օժտում էր հատուկ սրությամբ: Պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուում ներկայացված է Գրիգորևի «Գյուղական աղջիկներ» գրոտեսկային աշխատանքը:
1917 թ. ստեղծված «Կենդանաբանական այգի» նկարում մեր առջև կուրյոզային մի աշխարհ է, որտեղ մարդիկ, կենդանիները և ծառերը զարմանալիորեն նման են միմյանց՝ ձևերի և դիրքերի անշարժությամբ: Այս զարմանահրաշ վարպետի գործերի առջև ակամա հիշում ես Ալեքսանդր Բենուայի խոսքերը. «Իր  բացառիկ տաղանդավորությամբ հիանալի արվեստ»:
Բ. Դ. Գրիգորևը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Գեղջկուհիները», 1913 (՞)
«Մայրն ու մանչուկը»  ՊՌԹ-ում գտնվող նկարի տարբերակ, 1913
 «Կենդանաբանական այգի», 1917
«Բակ: Բնանկար կովով»

Հեղինակի աշխատանքներից

Գեղջկուհիները 1913 (՞)

Գեղանկար

Բակ: Բնանկար կովով

Գեղանկար

Մայրն ու մանչուկը, ՊՌԹ-ում գտնվող նկարի տարբերակ 1913

Գեղանկար

Կենդանաբանական այգի 1917

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot