Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Մաքսիմիլիան Վոլոշին

Գլխավոր » Մաքսիմիլիան Վոլոշին

XX դարի ռուսական արվեստում Մաքսիմիլիան Ալեքսանդրովիչ Վոլոշինը առավելապես հայտնի է որպես բանաստեղծ: Բայց լինելով տաղանդավոր բանաստեղծ՝ նա նաև տաղանդավոր ջրանկարիչ էր, որը թողեց ուշագրավ նկարներ: Նրա թե՛ բանաստեղծական, թե՛ գեղարվեստական ստեղծա​​գործությունները ներթափանցված են Ղրիմով: Անհուն սերն այս երկրամասի հանդեպ լուսավորում է նրա ստեղծագործություններից շատերը:
1907 թվականին Վոլոշինն արտասահմանից վերադարձավ Կոկտեբել և հաստատվեց իր տանը, որը կոչում էին «Բանաստեղծների տուն»:
Մեր թանգարանում ներկայացված Մաքսիմիլիան Վոլոշինի նկարը պատկերում է Ղրիմի Սուդակ քաղաքը: Կտավի վրայի բնանկարն ամայի է և կտրված առօրյա կյանքից: Բարձունքի վրայի ջենովական ամրոցը կարծես մեզ է նայում անցած դարերի խորքից: Միջնադարում Ջենովան հզոր առևտրային հանրապետություն էր, որն ուներ սևծովյան բազմաթիվ գաղութներ, ներառյալ Ղրիմը: Այս աշխատանքը կատարված է ջրաներկով, թղթի վրա: Նկարչի հեղինակային մակագրությունը ներքևի աջ մասում է՝
Մեգ ու մշուշով ու թախծով է հյուսված
Կիմմերիայի հողը տխրամած:
Վոլոշինի բնանկարային քնարերգության մեջ հնչում է Ղրիմի բլուրների, հովիտների, ժայռերի ու ծովի երաժշտությունը: Այս բնությունը նրա հոգու մի մասն էր և նրա ստեղծագործական ոգեշնչման հզոր աղբյուրը:
Մաքսիմիլիան Վոլոշինը և թեոդոսցի նկարիչ Կոնստանտին Բոգաևսկին կապված էին ամուր բարեկամությամբ, որն ի հայտ էր եկել Ղրիմի բնության հանդեպ նրանց տածած անսահման սիրո և կապվածության շնորհիվ:
Մ. Ա. Վոլոշինը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Ղրիմ: Սուդակ», 1918 

Հեղինակի աշխատանքներից

Ղրիմ: Սուդակ 1918

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot