Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891թ.) հրատարակված երկերի հոբելյանական ժողովածուի համար Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել են գրքում, իսկ դրանցից 11-ն արված էին «Դևը» պոեմի համար: Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ թերթն է: Նախկինում այն պատկանել է գործարար և մեկենաս, Վռուբելի ընկեր և հովանավոր Սավվա Մամոնտովին, այնուհետև՝ Մեծ թատրոնի պրիմա-պարուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Եկատերինա Գելցերին, որի հավաքածուից էլ Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանը ձեռք է բերել վռուբելյան այս գլուխգործոցը:
Հեղինակի աշխատանքներից
Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ («Կապույտ եթերի տիրույթում») 1890-1891
Գրաֆիկա
Ծովի արքայադուստրը 1898 – 1899
Քանդակ