Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Միխայիլ Նեստերով

Գլխավոր » Միխայիլ Նեստերով


Միխայիլ Վասիլևիչ Նեստերովը մոսկովյան գեղանկարչական դպրոցի ներկայացուցիչ է: Եղել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցի սան: Նեստերովը ծնվել և մանկությունն անցկացրել է Բաշկիրիայում, Ուֆա քաղաքում:
«Ակսակովի հայրենիքում» նկարը նա ստեղծել է հայրենի Բաշկիրիայում, 1923 թվականին: Այն կոչվում է «Ակսակովի հայրենիքում», քանի որ այնտեղ է ծնվել հայտնի գրող Սերգեյ Տիմոֆեևիչ Ակսակովը: Վերջինիս ստեղծագործություններից էր «Ընտանեկան տարեգրություն» ինքնակենսագրական գիրքը, ինչպես նաև որսի մասին գրքեր։ Ակսակովը ռուս բնության սրտահույզ բանաստեղծ էր: Եվ Նեստերովի կտավում բնությունը «մեր առջև հառնում է «մաքրագործված», օժտված վիպականությամբ, անվրդով հանգստությամբ»: Լեռան հետևում տեսանելի է տաճարը: Եվ ճգնավոր վանականը, որը գնում է այնտեղ: Եվ ճանապարհը, որը տանում է տաճար:
Միխայիլ Նեստերովը մեծացել է խիստ հավատացյալ առևտրական ընտանիքում: Այս հանգամանքն իր հետքն է թողել Նեստերով նկարչի ստեղծագործության վրա: Իր կյանքի շուրջ 22 տարին նա նվիրել է եկեղեցական սրբապատկերների և որմնանկարների ստեղծմանը: Նա նկարազարդել է Մոսկվայի Մարթա-Մարիինյան վանքը, Աբասթումանի (Վրաստան) Ալեքսանդր Նևսկու եկեղեցին և այլ սրբավայրեր:
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո արվեստում կրոնական թեմաներն արգելվեցին: Եվ Նեստերովն անցավ դիմանկարներին և ստեղծեց գիտության ու մշակույթի հայտնի գործիչների խորը և խիստ բնութագրական դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ:
Մ. Վ. Նեստերովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
«Գորով», 1906
«Կատերինա Նեստերովա» Էտյուդ, 1919
«Ակսակովի հայրենիքում», 1923

Հեղինակի աշխատանքներից

Ակսակովի հայրենիքում 1923

Գեղանկար

Կատերինա Նեստերովա: Էտյուդ 1919

Գեղանկար

Գորով 1906

Գեղանկար

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot