Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Նիկոլայ Բենուա

Գլխավոր » Նիկոլայ Բենուա

1901-ին Օրանիենբաում ծնվել է Նիկոլայ Բենուան, որին վիճակված էր դառնալ հայտնի բեմանկարիչ:
Ծնվել է մի ընտանիքում, որտեղ երեխաները ծնվում էին «մատիտը ձեռքին»:
Նա թատերական նկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ, արվեստի պատմաբան, Սանկտ-Պետերբուրգի «Արվեստի աշխարհ» գեղարվեստի միության գաղափարախոս Ալեքսանդր Բենուայի որդին էր, ճարտարապետ Նիկոլայ Բենուայի թոռը, ջրանկարիչ Ալբերտ Բենուայի և ճարտարապետ Լեոնտի Բենուայի եղբորորդին, իսկ մայրական կողմից ծոռն էր Մարիինյան թատրոնի ճարտարապետ Ալբերտ Կավոսի:
«Ես սերում եմ մի շատ հետաքրքիր ընտանիքից, որի բոլոր անդամներն իրենց կյանքը նվիրել են արվեստի որոշակի մի ճյուղի՝ միաժամանակ զբաղեցնելով բավականին աչքի ընկնող դիրքեր նկարչության, ճարտարապետության, երաժշտության և թատրոնի ոլորտներում: Ամենավաղ տարիքից ես չէի կարող անզուսպ ձգտում չզգալ արվեստի ու հատկապես՝ թատրոնի հանդեպ»:
Պատանեկան տարիքից նա կատարել է ձևավորումներ՝ հիմնված «Արվեստի աշխարհի» նկարիչների էսքիզների վրա, իսկ որպես անկախ բեմանկարիչ նրա դեբյուտը կայացել է Պետրոգրադի ակադեմիական դրամատիկական թատրոնում՝ Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսի բեմադրությամբ:
1924-ին Նիկոլայ Բենուան մեկնել է Փարիզ:
«Փարիզում ես հանդիպեցի ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սանինին, որն ինձ շլացուցիչ առաջարկ կատարեց՝ ձևավորել «Խովանշչինայի» բեմադրությունը Միլանի հանրահայտ Լա Սկալա թատրոնում: Այդ օրերին Լա Սկալայում իշխում էր մեծն դիրիժոր Արտուրո Տոսկանինին: Տեսնելով իմ փորձնական էսքիզները՝ նա իր «բարձրագույն» համաձայնությունն է տվել հօգուտ իմ հրավերի»:
Այսպես է սկսվել բեմանկարիչ Նիկոլա Բենուայի երկար և արգասավոր ուղին Լա Սկալայի բեմում, որին նա նվիրել է իր կյանքի կես դարը՝ ձևավորելով մոտ 126 բեմադրություն: Նրա աշխատանքներից շատերը դարձել են օպերային արվեստի գագաթներ:
«Իտալիայում իմ աշխատանքի առաջին իսկ օրերից ես փորձում էի բեմադրական գործում հաստատել կարևոր մի «բարեփոխում». հաստատել անբաժանելի մի օղակ (երկար ժամանակ ի վեր ռուսական թատրոնում կիրառվող) դեկորների և հագուստների միջև` հանուն ամբողջ ներկայացման ոճական միասնականության: Թատերական նկարիչը, կարծում եմ, միշտ պետք է հաշվի առնի կոմպոզիտորի և ռեժիսորի մտադրությունները, բայց, միևնույն ժամանակ, նա չի կարող լինել երկրորդական դեմք և կորցնել իր անհատականությունը»:
1937 թվականին Նիկոլայ Բենուան դարձավ Լա Սկալա թատրոնի գլխավոր նկարիչը և գեղարվեստական-բեմադրական մասի ղեկավարը՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1970 թվականը՝ իր հիանալի ստեղծագործության մեջ զարգացնելով ռուսական Արծաթե դարի բեմանկարչության ավանդույթները:
1988-ին, հետմահու, Միլանում նրա ապրած տան պատին (Պիացա Մարիա Ադելաիդա հասցեում) տեղադրվել է հուշատախտակ:
Ն. Ա. Բենուան Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
Ձևավորման էսքիզ Ջ. Վերդիի «Դոն Կարլոս» օպերայի բեմադրության համար

Հեղինակի աշխատանքներից

Ձևավորման էսքիզ Ջ. Վերդիի «Դոն Կարլոս» օպերայի բեմադրության համար

Գրաֆիկա

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot