Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Պավել Կուզնեցով

Գլխավոր » Պավել Կուզնեցով

Պավել Վարֆոլոմեևիչ Կուզնեցովը ծնվել է Սարատովում, Վոլգայի ափին, 1878 թվականի նոյեմբերի 5-ին, սրբանկարների վարպետի ընտանիքում: Նկարչություն է սովորել նախ Սարատովում, այնուհետև Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներն էին Կոնստանտին Կորովինը և Վալենտին Սերովը:
Պավել Կուզնեցովը «Կապույտ վարդ» արվեստի խմբավորման գաղափարախոսն էր և կազմակերպիչներից մեկը, որի միակ ցուցահանդեսը բացվել է Մոսկվայում 1907-ի մարտի 18-ին: Սիմվոլիզմին ազդեցությունն ամբողջովին արտացոլվել է այս ցուցահանդեսում: Ցուցահանդեսը փակվելուց հետո նրա 16 տաղանդավոր մասնակիցներից յուրաքանչյուրը գնացել է իր անհատական ​​ստեղծագործական ուղիով:
Անցյալում մնացած «Կապույտ վարդի» հետ միասին ավարտվել է Պավել Կուզնեցովի սիմվոլիզմի շրջանը, և նա հայտնվել է ճամփաբաժանին:
Դեպի ո՞ւր շարունակել ճանապարհը: Սկսվել է ստեղծագործական որոնումների մի անհանգիստ շերտ:
Եվ ճակատագիրը նրան մատուցեց հիանալի նվեր՝ հանդիպումը Կենտրոնական Ասիայի հետ: Նա մեկնեց ղրղզական տափաստանները, այցելեց Կենտրոնական Ասիայի քաղաքներ, և նրա առջև բացվեց ողջ Արևելքի արտասովոր գեղեցկությունը:
Եվ սկսվեց նկարիչ Կուզնեցովի կողմից Կենտրոնական Ասիայի նկարչական ճանաչողությունը, և մեկը մյուսի հետևից ի հայտ եկան գեղանկարչական և գրաֆիկական շարքեր՝ ներշնչված ղրղզական տափաստանների, Բուխարայի, Սամարկանդի, Տաշքենդի հետ իր հանդիպումներից:
Թանգարանում ներկայացված Կուզնեցովի՝ 1910-ականների նկարները նվիրված են տափաստանում կատարվող ամենասոովրական իրադարձություններին՝ ոչխարներին կերակրելը կամ խուզելը, աշխատանքից հետո հանգիստը տափաստանում, նրանց հարևանությամբ գտնվող յուրտերն ու ուղտերը: Բայց այս առօրեականությունը վեհացած և ոգեղենացած է Պավել Կուզնեցովի կտավներում:
«Հանգիստ տափաստանում» նկարում երկու կին նստած են յուրտերի ֆոնին՝ ցած նայող աչքերով և թեթևակի խոնարհված գլուխներով, ինչպես երկու իմաստուն արևելյան աստվածուհիներ:
«Թռչունների շուկա» նկարի առաջին պլանում պատկերված են մի նստած ուզբեկի խոշոր կերպարանքը, արևելյան բնորոշ հագուստով մի կին և երեք սիրամարգ: Իսկ ամբողջ ֆոնը լցված է բաց դեղին, վարդագույն, կանաչ գույների երկրաչափականացված, բաղկացուցիչ մասերի տարանջատված բազմաթիվ կառույցներով: Այս ֆոնի վրա առանձնանում է թռչնավաճառի հագուստի հարուստ կապույտ գույնը՝ ընդգծելով նրա դեմքի թխրությունը:
Հարկ է նշել, որ Պավել Կուզնեցովը նաև նատյուրմորտի մեծ վարպետ էր, որը կազմում է նրա նկարչության հատուկ և նշանակալից մի բաժինը:
Պ.Վ. Կուզնեցովը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):
«Տափաստան: Ուղտեր» , 1907
«Վերադարձ տափաստաններ», 1910
«Գարունը տափաստանում», 1912
«Հանգիստը տափաստանում», 1916
«Ղշլակ: «Թուրքեստան» (Բուխարա) շարքից», 1923
«Տնակներ սարերում»    1920-ականթթ.
«Թռչնաշուկա»,   1920-ականթթ
«Մոսկվայի բնանկար» , 1920-ականթթ. կես
«Փարիզյան կատակերգակներ» 1925 թ. «Փարիզյան կատակերգակներ» նկարի էսքիզ (ՊՏՊ)
«Ծաղիկներ ու մրգեր», 1933

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot