«Ծաղկային հեքիաթ» կրթական ծրագիրը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների ժամանցի համար: Թանգարանում առկա ռուս նկարիչների վրձնած ծաղկային կոմպոզիցիաների միջոցով մասնակիցները պատկերացում են ստանում ծաղիկների (տեսակներ, աճելու վայրեր, ժամանակահատված և այլն) և նրանց հետ կապված ավանդույթների, հեքիաթների մասին: Գործնական մասում մասնակիցները չորացրած ծաղիկներով պատրաստում են գեղեցիկ կոմպոզիցիաներով բացիկներ` որպես հուշանվերներ տանելով իրենց հետ:
28/12/2019