Skip to content
  • Հայ
  • Eng
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

ՄԵԿ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՐՇԽԱՐՀՈՒՄ

Գլխավոր » ՄԵԿ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՐՇԽԱՐՀՈՒՄ

26/09/2020

Այցելի՛ր Ռուսական արվեստի թանգարան
Դի՛ր «VR» ԱԿՆՈՑ
ՀԱՅՏՆՎԻ՛Ր ԳԵՂԱՆԿԱՐՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին ժամը 13.00-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։
Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։
ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։
  Այսուհետ թանգարանի այցելուները հնրարավորություն կունենան օգտվել այս յուրահատուկ ծառայությունից:
 Այցելեք Ռուսական արվեստի թանգարան,   վիրտուալ ակնոցի միջոցով «շրջեք» ռուս մեծ նկարիչ Բ. Գրիգորևի ստեղծած «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ» և ունկնդրեք  նկարի պատմությունը  ձեր նախընտրած լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։
Ռուսական արվեստի թանգարանի առաքելությունն է հասարակության տարբեր շերտերի համար վերածվել կրթական, մշակութային և ինտերակտիվ ժամանցի կենտրոնի` իր հավաքածուի գլուխգործոցների տարաբնույթ մատուցման միջոցով։ Թանգարանային ցուցադրություն ներմուծված վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիայի վրա հիմնված հավելվածը նորովի կմատուցի արվեստի ստեղծագործությունները։ Նախագիծն իրականացրել է «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը Ռոստելեկոմ Հայաստանի հովանավորությամբ:

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot