Երևանում Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր տաղանդավոր բժիշկ – ուռոլոգ, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Ամբրահամյանի օրինակով թանգարանը մեկնարկել է «Մերոնք Մոսկվայում: 12 երեկո» շարքը` նվիրված տաղանդավոր հայորդիներին, որոնք ապրել և ստեղծագործել են Մոսկվայում։ Սույն թվականի օգոստոսի 26-ին, 19:00 «Մերոնք Մոսկվայում: 12 երեկո» ծրագիրը նվիրվում է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90- ամյակին։