Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Ցուցահանդեսներ

Գլխավոր » Ցուցահանդեսներ

ԿՇԵՌՔ

28/12/2024

2024թ. դեկտեմբերի 28-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «ԿՇԵՌՔ» պատմագեղարվեստական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսերի կշեռքներ Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։Կշեռքի խորհուրդը կներկայացվի միջնադրայան մանրանկարչության, քանդակագործության օրինակներով, իսկ Սերգեյ Փարաջանովի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները յուրովի կմեկնաբանեն կշեռքի գեղարվեստական իմաստաբանությունը։Այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ ներկայացվում են կշեռքներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և…

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ․ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ

14/09/2024

2024թ. սեպտեմբերի 14-ին` Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում են «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ․ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ» ցուցահանդեսը։«Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կտևի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ը ներառյալ և կներկայացնի 20-րդ դարում ստեղծագործած հայ և օտարազգի գեղանկարիչների 27 քաղաքային բնապատկերներ` կատարված գրաֆիկական տարբեր տեխնիկաներով։Միջթանգարանային համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի արվեստասեր հանրությանը կներկայացվի Դիլիջանի երկրագիտական թանգարան- պարկերասրահի հավաքածուից ընտրանի, որոնք արտացոլում են Հայաստանի և տարբեր եվրոպական քաղաքների տեսարաններ` որպես…

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ

04/06/2024

2024թ. հունիսի 4-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցավ «Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և հիմնադրի` պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125- ամյակներին:Ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին կտևի մինչև 2024թ օգոստոսի 12-ը: Այն նպատակ ունի մոսկովյան արվեստասեր հանրությանը ներկայացնելու թանգարանը, բացահայտելու բժիշկ-կոլեկցիոների հավաքածում առկա հայտնի նկարիչների աշխատանքները:Ցուցահանդեսը կյանքի կոչվեց երկու թանգարանների համատեղ բեղուն աշխատանքի շնորհիվ, այն միջպետական, միջթանգարանային համագործակցության կարևոր…

ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

29/05/2024

2024թ. մայիսի 29-ին ժամը 19։00-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» խորագրով ցուցահանդեսը` նվիրված թանգարանի հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ Աբրհամյանի 125- ամյակին և Ռուսական արվեստի թանգարանի 40- ամյակին։Ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի և անձնական իրերի միջոցով կներկայացվի պրոֆեսորի կյանքը և գործունեությունը, ինչպես նաև Ռուսական արվեստի թանգարանի ստեղծման պատմությունը։

ՀԱՅՈՒՀԻ

06/03/2024

2024թ․ մարտի 6-ից ապրիլի 28-ը, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կներկայացվեն Գյումրիում գործող ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրության բացառիկ ցուցանմուշները։Օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն ներկայացնում է 16-20-րդ դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, լուսանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։ Երկար տարիներ Հ. Դեմոյանը տարբեր աղբյուրներից ձեռք է բերել հայուhիների պատկերագրությանը վերաբերող տարատեսակ…

ԽԱՉ ՔՈ

02/12/2023

Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) դեկտեմբերի 1-ին ներկայացվեց իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն «ԽԱՉ ՔՈ» խորագրի ներքո: Պրոֆեսոր  Ա. Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ձևավորված  Ռուսական  արվեստի թանգարանի առաքելություններից մեկն է ժամանակակից հավաքորդների հավաքածուները լայն հանրությանը ներկայացնելը։Հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուները ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում և մի շարք այլ թանգարաններում:«ԽԱՉ ՔՈ» ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր, ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Մի հարկի ներքո ցուցադրված…

«BETWEEN X&Y»

26/10/2023

Օգոստոսի 10-ից 16-ը «BETWEEN X&Y» խորագրով ցուցահանդես Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում:

«Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները»

26/10/2023

Oգոստոսի 8-ին` ժամը 13:00-ին, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացնի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը: Ռուսական արվեստի թանգարանը միջթանգարանային համագործակցության շրջանակում Տավուշի մարզի հանրությանն է ներկայացնում իր հավաքածուի ընտրանիներից մեկը: Կցուցադրվեն 17 գրաֆիկական աշխատանքներ, որոնք 2005 թ. թանգարանին են նվիրել Սամարա մարզի ղեկավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շչեգլովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակում: Ս. Շչեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝…

123»

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot