Skip to content
  • Հայ
  • Eng
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

Ցուցահանդեսներ

Գլխավոր » Ցուցահանդեսներ » Page 2

ՖՈՒՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

19/10/2023

ԽՍՏԱՇՈՒՆՉ ՈՃ

14/09/2023

Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «ԽՍՏԱՇՈՒՆՉ ՈՃ» ցուցահանդեսը:«Միր իսկուստվա» և այլ գեղարվեստական միավորումների նկարիչների հայտնի կտավներից բացի թանգարանի հավաքածուում պահվում են 1950-60-ականների սահմանագծին լայն տարածում ստացած «խստաշունչ ոճ» ուղղությանը հարող ստեղծագործություններ: Սովորական աշխատանքային օրերի սխրանքին բնորոշ խիստ ռոմանտիզմին նվիրված այս ուղղության հանդեպ հետաքրքրությունն այսօր նկատելիորեն աճել է: Ցուցահանդեսը ներկայացնում է այդ ոճի այնպիսի վառ ներկայացուցիչների գեղանկարչական աշխատանքները, որպիսիք են Վ.Ե. Պոպկովը և Պ.Ֆ. Նիկոնովը՝ լրացված Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող…

ՍԱՄՈՎԱՐ

20/03/2022

 Մարտի 23-ից   Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)  կգործի  «ՍԱՄՈՎԱՐ»  ցուցահանդեսը։ Առաջին անգամ  Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում, տեղի կունենա  այս  յուրահատուկ  ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն  Հայաստանի  տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ,   որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք են  ներկայացնում։ Ցուցահանդեսը կամբողջականացվի  Ռուսական արվեստի թանգարանի թեմատիկ  կտավներով։Այս ցուցահանդեսը  միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակն է, որտեղ  ներկայացվում են   ինքնաեռներ Հայաստանի պատմության թանգարանի,  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի…

ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

18/12/2021

Սիրելի ընկերներ, բարեկամներ եթե ցանկանում եք ամանորյա հրաշք, շտապե՛ք Ռուսական արվեստի թանգարան։ Այստեղ՝ 18.12.2021-ից 14.01.2022թ., տեղի կունենա «ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ» եզակի ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ կներկայացվի Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների մասնավոր հավաքածուն։ Դուք կիմանաք, թե մեր տատիկների և մայրիկների համար որ տիկնիկներն են եղել Սուրբ Ծննդյան և Ամանորի ամենացանկալի նվերները, ո՞ր խաղալիքներով էին  զարդարում խորհրդային տոնածառը, և ինչու է եգիպտացորենը դարձել տոնածառի այն միակ խաղալիքը, որը շարունակաբար արտադրվել է Խորհրդային իշխանության տարիներին։ Հետաքրքիր կլինի տեսնել հազվագյուտ,…

ԼՅՈՒԲՈՎ ՊՈՊՈՎԱ․ ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏԸ ՆՈՎԻՆՍԿԻ ԾԱՌՈՒՂՈՒՑ

25/09/2021

2021թ. սեպտեմբերի  25-ին  ժամը 16:00  Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «ԼՅՈՒԲՈՎ ՊՈՊՈՎԱ․ ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏԸ ՆՈՎԻՆՍԿԻ  ԾԱՌՈՒՂՈՒՑ»  ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահադեսը կազմակերպվում է «ԵՊՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»-ի շրջանակում։ Պրոֆեսոր  Ա. Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ձևավորված  Ռուսական  արվեստի թանգարանի առաքելություններից մեկն էլ ժամանակակից հավաքորդների հավաքածուներում պահվող  ստեղծագործությունները լայն հանրությանը ներկայացնելն է։  Ցուցահանդեսում ներկայացված են ռուս հայտնի հեղինակի  երկու անհայտ աշխատանք՝ Վ. Ասծատրյանի  հավաքածուից։  Վարդան Ասծատրյանը ծագումով Արցախից է, արցախյան երեք պատերազմների մասնակից, հավաքորդ, տնտեսագետ, իրավաբան, միջազգային…

ՈՐՈՆԵԼՈՎ ԳԵՂԵՑԻԿԸ։ ՄԻԽԱՅԻԼ ՎՌՈՒԲԵԼ

01/07/2021

2021թ. հուլիսի 1-ին  ժամը 17:00  Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «ՈՐՈՆԵԼՈՎ ԳԵՂԵՑԻԿԸ։ ՄԻԽԱՅԻԼ ՎՌՈՒԲԵԼ» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։   Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսը  կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի  հետ  համատեղ և  «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական   կենտրոնի աջակցությամբ։ Առաջին անգամ ՀՀ -ում Ռուսական արվեստի թանգարանում  կներկայացվեն հեղինակի բոլոր աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։ Այդ աշխատանքները  Մ. Վռուբելին ներկայացնում են, որպես   գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ…

ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄՈՒՄ

17/04/2021

Սիրելի այցելուներԱպրիլի 17-ից համեցեք Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) վայելելու Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ համատեղ բացված «Գեղանկարչությունը բեմում» ցուցահանդեսը:Ցուցահանդեսին կներկայացվեն Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ:Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարի վերջի - 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչներ են. Ա. Բենուա, Ն. Բենուա, Ա. Գոլովին, Ն. Ռերիխ, Ս. Սուդեյկին, Ն. Սապունով, Վ. Շուխաև, Վ. Շուխաևա: Վերջիններս լինելով գրաֆիկայի, բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի վարպետներ ՝ նաև թատրոնի տաղանդավոր նկարիչներ…

«ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱՑԻԿ. ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆ» ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

18/05/2020

Սույն թվականի մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ելնելով համավարակի պայմաններից  (COVID-19),   Ռուսական արվեստի թանգարանը իր միջոցառումները կիրականացնի  առցանց` իր սոցիալական էջերում: Կթողարկվի «Փոստային բացիկ. ժամանակի վկան»  վիրտուալ ցուցահանդես-տեսահոլովակը։ Վերջինիս միջոցով հետևորդները թանգարանի   փոստքարտերի հավաքածուի միջոցով կծանոթանան   փոստային բացիկի  պատմությանը, դրա տեսակներին  և  մշակույթին: Տեսահոլովակը դիտելու համար անցեք հետևյալ հղմամբ: https://youtu.be/8yUYYGaRq4Y

«123»

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot