Skip to content
  • Հայ
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

ԽԱՉ ՔՈ

Գլխավոր » ԽԱՉ ՔՈ

02/12/2023

Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) դեկտեմբերի 1-ին ներկայացվեց իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն «ԽԱՉ ՔՈ» խորագրի ներքո:
Պրոֆեսոր  Ա. Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ձևավորված  Ռուսական  արվեստի թանգարանի առաքելություններից մեկն է ժամանակակից հավաքորդների հավաքածուները լայն հանրությանը ներկայացնելը։
Հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուները ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում և մի շարք այլ թանգարաններում:
«ԽԱՉ ՔՈ» ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր, ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Մի հարկի ներքո ցուցադրված քրիստոնեական տարբեր քաղաքակրթություններից խաչերի լայն համատեքստը միտված է բացելու նոր տեսողական, իմացական հորիզոններ:
Տարիներ առաջ արվեստանոցում կողք-կողքի կախելով հայկական, հռոմեկան և բյուզանդական եկեղեցիներին բնորոշ խաչերը, կրոնամշակութային ակնհայտ տարբերությունները Նարեկ Վանի մեջ բորբոքեցին հավաքորդի նոր հետաքրքությունները` բացահայտել, ուսումնասիրել ավետարանական անփոփոխ տեքստը տարբեր մշակույթներում: 

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot