Skip to content
  • Հայ
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

ՀԱՅՈՒՀԻ

Գլխավոր » ՀԱՅՈՒՀԻ

06/03/2024

2024թ․ մարտի 6-ից ապրիլի 28-ը, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կներկայացվեն Գյումրիում գործող ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրության բացառիկ ցուցանմուշները։
Օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն ներկայացնում է 16-20-րդ դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, լուսանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։ Երկար տարիներ Հ. Դեմոյանը տարբեր աղբյուրներից ձեռք է բերել հայուhիների պատկերագրությանը վերաբերող տարատեսակ բնօրինակ նմուշներ: Դրանց թվում առանձնանում է Մայր Հայաստանի կերպարին վերաբերող ցուցանմուշները, որոնք ներկայացված են հայ արծաթագործ վարպետների պատրաստած իրերի տեսքով:
Ցուցադրության կենտրոնական ցուցանմուշը Արշակ Թոլվանյանի «Արևելյան գեղեցկուհի» (Փարիզ, 1920-ական թթ.), կտավն է, որն առաջին անգամ է ցուցադրվելու Երևանում:
Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» պատկերագիրքը:

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot