Skip to content
  • Հայ
  • Rus
  • Գլխավոր
  • Թանգարան
    • Արամ Աբրահամյան
    • Թանգարանի առաքելությունը
    • Անձնակազմ
    • Ընկերներ եվ աջակիցներ
    • Դարձիր ընկեր
  • Հավաքածու
    • Մշտական ցուցադրություն
    • Հեղինակներ
    • Շտեմարան
  • Միջոցառումներ
    • Ցուցահանդեսներ
    • Թեմատիկ Միջոցառումներ
  • Կրթական գործունեություն
    • Կրթական ծրագրեր
    • Դասախոսություն
    • Վիկտորինաներ
  • Այցելուներին
    • Ծառայություններ
  • Թանգարանային խանութ
  • Կապ

ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Գլխավոր » ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

18/12/2021

Սիրելի ընկերներ, բարեկամներ եթե ցանկանում եք ամանորյա հրաշք, շտապե՛ք Ռուսական արվեստի թանգարան։ Այստեղ՝ 18.12.2021-ից 14.01.2022թ., տեղի կունենա «ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ» եզակի ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ կներկայացվի Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների մասնավոր հավաքածուն։ Դուք կիմանաք, թե մեր տատիկների և մայրիկների համար որ տիկնիկներն են եղել Սուրբ Ծննդյան և Ամանորի ամենացանկալի նվերները, ո՞ր խաղալիքներով էին  զարդարում խորհրդային տոնածառը, և ինչու է եգիպտացորենը դարձել տոնածառի այն միակ խաղալիքը, որը շարունակաբար արտադրվել է Խորհրդային իշխանության տարիներին։ Հետաքրքիր կլինի տեսնել հազվագյուտ, վինիլային տիկնիկներ անպիսի աշխարհահռչակ վարպետներից, ինչպիսիք են Մադամ Ալեքսանդրը և Դիանա Էֆները:
«ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ» ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի թեմատիկ էքսկուրսիա և կրթական ծրագիր երեխաների համար: Ինտերակտիվ կրթական ծրագիրը կվարի փոքրիկ Եվան: Այցելուները, ճանապարհորդելով դեպի անցյալ, կկարողանան իմանալ, թե ի՞նչպես են տարբեր ժամանակներում դիմավորել և տոնել Նոր տարին, ի՞նչ խաղալիքներով են զարդարել տոնածառը, ինչպես նաև լսել զվարճալի պատմություններ հին տիկնիկների մասին: Ցուցահանդեսի անսովոր, առասպելական մթնոլորտը կստեղծի ամանորյա տոնական տրամադրություն:

Ք․ Երևան, Իսահակյան 38

+ 374 10 56 21 56

+ 374 10 56 03 31

musrussartyerevan@gmail.com

Կայքի աջակիցներ

© 2023 Museum of Russian Art. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Powered by WebApricot