Ալեքսանդր Շևչենկո
Ա. Վ. Շևչենկոն նկարիչ և գծանկարիչ էր, արվեստի տեսաբան և մանկավարժ: Նա հարել է ռուսական ավանգարդի հիմնադիրներից Միխայիլ Լարիոնովի և նրա կնոջ՝ Նատալյա Գոնչարովայի խմբին: Նրանք դարձել են «Էշի պոչ» գեղարվեստական խմբի և նույնանուն ցուցահանդեսների կազմակերպիչները: Դա նեոպրիմիտիվ նկարիչների խումբ էր: Ալեքսանդր Շևչենկոյի նատյուրմորտը պրոֆ. Աբրահամյանի հավաքածուից բաղկացած է XX դարի սկզբի նկարիչների համար ավանդական…
Արթուր Ֆոնվիզին
Ա. Յա. Աբրահամյանի ժողովածուում Ա. Վ. Ֆոնվիզինը ներկայացված է ջրաներկ աշխատանքներով: Ինչպես հայտնի է, նկարիչը շատ երկար ժամանակ հետո է սկսել նկարել ջրաներկով՝ 45 տարեկանում, երբ արդեն լիովին կայացած վարպետ էր: Տարվելով ջրաներկով՝ Արթուր Ֆոնվիզինը ձևավորվել է որպես դիմանկարիչ: Ջրաներկով արված դիմանկարները նրան մեծ հաջողություն են բերել: Իսկ նրա մոդելները հաճախ եղել են դերասանուհիներ և…
Ռոբերտ Ֆալկ
Նկարչի ինքնակենսագրությունից. «Ես ընկերացա նոր միտումների նկարիչների հետ, ինչպիսիք են Մաշկովը, Կոնչալովսկին, Կուպրինը, Լենտուլովը: Այս խումբն «Ագուռի զինվոր» միության առանցքն էր: 1928 թվականին ես ստեղծագործական գործուղմամբ մեկնեցի Փարիզ: Ժամանակակիցներից իմ գլխավոր վարպետը Սեզանն է»: Ռ. Ֆալկի՝ Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված «Ձիթենիներ. Պրովանս», «Մարսելում», «Զբոսանք. Փարիզ», «Ծաղիկների փունջ» գործերը պատկանում են նրա ստեղծագործության «ֆրանսիական» ժամանակաշրջանին: Ֆալկի…
Սերգեյ Սուդեյկին
1907 թվականին Մոսկվայում տեղի է ունեցել «Կապույտ վարդ» արվեստի խմբի միակ ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցի շրջանավարտ Սերգեյ Սուդեյկինը: Նա թատրոնի տիրապետության մեջ էր, և գեղարվեստական կյանք մտնելու առաջին իսկ քայլերից գրավել է թատերական գործիչների ուշադրությունը: Ձեր դիմաց «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգության բեմադրության դեկորների ու հագուստների էսքիզներն են՝ կատարված տեմպերայով,…
Զինաիդա Սերեբրյակովա
Զինաիդա Սերեբրյակովան Ալեքսանդր Բենուայի քրոջ և հայտնի ռուս քանդակագործ Եվգենի Ալեքսանդրովիչ Լանսերեի դուստրն էր: Լանսերեն նրա օրիորդական ազգանունն է: Սերեբրյակովան շատ ինքնատիպ նկարիչ է: Նա նկարել է, ինչպես իր հոգին էր առաջնորդել: Նրա աշխատանքում կան գրավիչ պարզություն և հստակություն, բանաստեղծական մոտեցում աշխարհին և կանացիության անսպառ հմայք: Նա սիրում էր պարզ իրերի, մարդկային մարմնի և հայրենի…
Նիկոլայ Սապունով
Նիկոլայ Սապունովը կարճ կյանք ունեցավ: Բայց այդ կարճ կյանքը եղել է վերին աստիճանի լարված: Նա ծնվել է 1880-ի դեկտեմբերին, Զամոսկվորեչիեում, աղքատ վաճառականի ընտանիքում: Տաղանդը վաղ է դրսևորվել: Տասներեք տարեկանում ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցը: Սովորել է Իսահակ Լևիտանի և Կոնստանտին Կորովինի մոտ. վերջինս 1900-ականներին շատ էր աշխատում նատյուրմորտի ժանրում և սիրում էր…
Նիկոլայ Ռերիխ
Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխը բազմակողմանի տաղանդի տեր անձնավորություն էր: Եղել է նկարիչ և բեմանկարիչ, հնագետ և ազգագրագետ, գրող և ճանապարհորդ, պատմաբան և փիլիսոփա: Նա ծնվել է 1874-ի սեպտեմբերի 27-ին (հին տոմարով), Սանկտ-Պետերբուրգում, հայտնի փաստաբան-նոտարի ընտանիքում: Ռերիխի հին սկանդինավյան տոհմը Ռուսաստանում հաստատվել էր Պետրոս Մեծի օրոք: 1910-ին նա ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորումը: Բոլշևիկյան…
Կուզմա Պետրով-Վոդկին
Կ. Պետրով-Վոդկինը բացառիկ ստեղծագործական տաղանդի տեր նկարիչ էր: 1907-ին, Հյուսիսային Աֆրիկայում՝ Բիսկրայում, նա մատիտով և ջրաներկով նկարել է «Տեղացի երեխան» փոքրիկ աշխատանքը, որը նկարչի աֆրիկյան տպավորությունների և Պոլ Գոգենի ստեղծագործությամբ նրա հափշտակվածության արդյունքն է: «Աղջիկները Վոլգայի վրա» կտավի ջրաներկ էսքիզում մշակվում է ապագա նկարի ընդհանուր կոմպոզիցիոն սխեման, ուրվագծվում են Վոլգայի ափին նկարչի պատկերած երեք աղջիկների…
Ալեքսանդր Օսմյորկին
Ա. Ա. Օսմյորկինը «Ագուռի զինվոր» միավորման երիտասարդ անդամներից էր, որն իր աշխատանքները ցուցադրել է միայն այս ընկերության ցուցահանդեսներից մեկում: Նրա գործերը պահվում են բազմաթիվ թանգարաններում, ներառյալ՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանում: Օսմյորկինը քնարական ոճի նկարիչ է: Այո, Օսմյորկինը պոեզիայի մեծ սիրահար և նուրբ գիտակ էր: Նրա կուռքը Ա. Պուշկինն էր: Սիրահարվելով մեծ բանաստեղծի երկերին՝ նա ճանապարհորդել…
Միխայիլ Նեստերով
Միխայիլ Վասիլևիչ Նեստերովը մոսկովյան գեղանկարչական դպրոցի ներկայացուցիչ է: Եղել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցի սան: Նեստերովը ծնվել և մանկությունն անցկացրել է Բաշկիրիայում, Ուֆա քաղաքում: «Ակսակովի հայրենիքում» նկարը նա ստեղծել է հայրենի Բաշկիրիայում, 1923 թվականին: Այն կոչվում է «Ակսակովի հայրենիքում», քանի որ այնտեղ է ծնվել հայտնի գրող Սերգեյ Տիմոֆեևիչ Ակսակովը: Վերջինիս ստեղծագործություններից էր «Ընտանեկան…
Իլյա Մաշկով
«Ագուռի զինվոր» գեղարվեստական միավորման հիմնադիրներից մեկը Իլյա Իվանովիչ Մաշկովն էր: Նրա մոտ ավելին, քան միավորման մյուս անդամների մոտ, մեծ է կապը իրերի «մարմնականության» հետ: Նրա մեջ շատ է տարերային ուժն ու բուռն գրոհը: Նրա գործերն ընդգծված կերպով դեկորատիվ են: Երկու ժանրում` նատյուրմորտում և մերկ կին մոդելի պատկերման մեջ, հետևողականորեն իրականացվել են այս հատկանիշները: 1916-ին ստեղծված…