Ատեստավորում 2026
Մեկնարկում է Ռուսական արվեստի թանգարանի աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն։
Ատեստավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ տարին մեկ անգամ, երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։
Աշխատակիցներն ատեստավորման մասին կծանուցվեն գործընթացի մեկնարկից առնվազն 30 օր առաջ։
Թեստավորում․ ներառում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները սահմանող իրավական ակտերի, միջազգային կոնվենցիաների և մասնագիտական էթիկայի վերաբերյալ հարցեր։ Թեստավորման փուլը հաղթահարված է համարվում առաջադրանքների առնվազն 80 տոկոսը ճիշտ կատարելու դեպքում։ Կից փաստաթղթերը – Հարցաշարի նմուշ, ձևաթուղթ, նախարարի հրաման
Հարցազրույց․ թեստավորման փուլը հաղթահարած աշխատակիցները կմասնակցեն հարցազրույցի, որի ընթացքում կգնահատվեն տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ հմտությունները։
Ատեստավորման հանձնաժողովի կազմը և գործընթացի ժամկետները կհաստատվեն թանգարանի տնօրենի համապատասխան հրամանով։
Ատեստավորման արդյունքների բողոքարկում
Աշխատակիցն իրավունք ունի գրավոր բողոքարկելու ատեստավորման արդյունքները՝ դրանց հրապարակմանը հաջորդող առավելագույնը երկու ժամվա ընթացքում։ Բողոքարկման դիմումները կքննարկվեն թանգարանում ձևավորված բողոքարկման հանձնաժողովի կողմից, որի կազմը չի համընկնի ատեստավորման հանձնաժողովի կազմի հետ։ Դիմումները կքննարկվեն դրանք ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Խրախուսում և լրացուցիչ տեղեկատվություն
Ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատակիցների համար կսահմանվի հավելավճար՝ որպես մասնագիտական կարողությունների գնահատման և խրախուսման միջոց։ Համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով։
Ատեստավորման ժամանակացույցի, դիմումների ընդունման վերջնաժամկետների և անհրաժեշտ մեթոդական ուղեցույցների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։
Կամավոր ատեստավորման գործընթացը միտված է աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և թանգարանային ոլորտի շարունակական կատարելագործմանը։