Սիրելի ընկերներ, բարեկամներ եթե ցանկանում եք ամանորյա հրաշք, շտապե՛ք Ռուսական արվեստի թանգարան։ Այստեղ՝ 18.12.2021-ից 14.01.2022թ., տեղի կունենա «ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ» եզակի ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ կներկայացվի Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների մասնավոր հավաքածուն։ Դուք կիմանաք, թե մեր տատիկների և մայրիկների համար որ տիկնիկներն են եղել Սուրբ Ծննդյան և Ամանորի ամենացանկալի նվերները, ո՞ր խաղալիքներով էին զարդարում խորհրդային տոնածառը, և ինչու է եգիպտացորենը դարձել տոնածառի այն միակ խաղալիքը, որը շարունակաբար արտադրվել է Խորհրդային իշխանության տարիներին։ Հետաքրքիր կլինի տեսնել հազվագյուտ, վինիլային տիկնիկներ անպիսի աշխարհահռչակ վարպետներից, ինչպիսիք են Մադամ Ալեքսանդրը և Դիանա Էֆները:
«ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ» ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի թեմատիկ էքսկուրսիա և կրթական ծրագիր երեխաների համար: Ինտերակտիվ կրթական ծրագիրը կվարի փոքրիկ Եվան: Այցելուները, ճանապարհորդելով դեպի անցյալ, կկարողանան իմանալ, թե ի՞նչպես են տարբեր ժամանակներում դիմավորել և տոնել Նոր տարին, ի՞նչ խաղալիքներով են զարդարել տոնածառը, ինչպես նաև լսել զվարճալի պատմություններ հին տիկնիկների մասին: Ցուցահանդեսի անսովոր, առասպելական մթնոլորտը կստեղծի ամանորյա տոնական տրամադրություն: