Մարտի 23-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «ՍԱՄՈՎԱՐ» ցուցահանդեսը։
Առաջին անգամ Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում, տեղի կունենա այս յուրահատուկ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք են ներկայացնում։
Ցուցահանդեսը կամբողջականացվի Ռուսական արվեստի թանգարանի թեմատիկ կտավներով։
Այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակն է, որտեղ ներկայացվում են ինքնաեռներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Միջին արևելքի թանգրանի, Հ. Թումանյանի թանգարանի, և Ե. Չարենցի տուն- թանգարանի հավաքածուներից։
Ցուցահադեսը կտևի 2022թ. մարտի 23-ից հունիսի-15-ը ներառյալ, որի ընթացքում կկազմակեպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր ինչպես նաև ռուսական ավանդական թեյախմության երեկոներ (ծրագրերի մասնակցությունը նախապես գրանցումով)։