2024թ. սեպտեմբերի 14-ին` Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում են «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ․ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ» ցուցահանդեսը։
«Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կտևի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ը ներառյալ և կներկայացնի 20-րդ դարում ստեղծագործած հայ և օտարազգի գեղանկարիչների 27 քաղաքային բնապատկերներ` կատարված գրաֆիկական տարբեր տեխնիկաներով։
Միջթանգարանային համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի արվեստասեր հանրությանը կներկայացվի Դիլիջանի երկրագիտական թանգարան- պարկերասրահի հավաքածուից ընտրանի, որոնք արտացոլում են Հայաստանի և տարբեր եվրոպական քաղաքների տեսարաններ` որպես ժամանակի վավերագրողներ։
Ցուցադրության կիզակետային հանգույցը Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Լուսաբացին» ստեղծագործությունն է։