«Փազլ, ուրվագիծ, նկարագրություն» ծրագիրը նախատեսված է 5-8-րդ դասարանի սաների համար: Այն ուղղված է երեխաների մոտ թանգարան այցելելու և արվեստի ստեղծագործությունները ընկալելու մշակույթի զարգացմանը: Գործնական մասում ինտերակտիվ խաղերի միջոցով, որոնք հիմնված են թանգարանային ցուցադրության վրա, երեխաների մոտ զարգանում է տեսողական հիշողությունը և արվեստի ստեղծագործության ընկալումը։
28/12/2019